PanARMENIAN.Net-ը գրում է․

Ադրբեջանում նվազագույնը 120 հայ գերի է պահվում, հայտարարել է փաստաբան, ՄԻԵԴ-ում մի շարք գերիների իրավունքները ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։

Նա նշել է, որ այդ թիվը գերության մեջ գտնվողների հաստատված դեպքերն են։

«Հաստատված ոչ թե ադրբեջանական իշխանությունների կողմից, այլ՝ ապացույցներով, որը մենք ունակ ենք լինելու դնել միջազգային կառույցների, դատական ատյանների առջև», - ասել է Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին։

Նախօրեին ադրբեջանական կողմը հայտարարել էր երկրում ընդամենը 5 հայ գերու մասին, իսկ դեկտեմբերի վերջին գերեվարված հայերի մի մասն ահաբեկիչ էին որակվել։

Գերիներից մեկը, ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է՝ արցախյան առաջին պատերազմի ընթացքում դրվագների հետքերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել