Կարծես թե շատ պրիմիտիվ բանաձև է հասկանալու համար: Ինչպես որ` 1+1=2, մածունը սպիտակ է, կամ էլ ձմեռը ձյուն է գալիս:
Բայց արի ու տես՝ այս պրիմիտիվ բանաձևը շատ քչերն են հասկանում Հայաստանում: Բոլշեվիկյան ներաշխարով, ներսովետական սահմանները` ընդունում են որպեսզ պետական:
Ասում ես` 1920 թվին աշխարհը ճանաչել է ՀՀ սահմանները, Արցախը, Նախիջևանը և այլ տարածքներ ներառյալ, միջազգային պայմանագրերով փաստաթղթերով ամրագրված է, ասում են` է՛, ախպեր, հարյուր տարվա բան ա, ո՞վ ա հիմա հիշում: Հարյուր տարվա միջազգային ճանաչված հայանպաստ սահմանները չեն հիշում, իսկ հարյուր տարվա ներսովետական կովբյուրոյի հակահայ սահմանները հիշու՞մ են:
Էս սովետական վարակն այնքան է մտել մեր երակներ, որ քիչ չէ սովետական Հայաստանը համարում ենք պետություն, նաև նրա սահմանները համարում ենք իրավական և միջազգային ճանաչված: Դրան գումարած, Մեծ Բրիտանիային, որը ճանաչել է 1920 թվի ՀՀ սահմանները, Արցախը, Նախիջևանը և այլ տարածքներ ներառյալ` անվանում ենք թշնամի: Իսկ Լենին-քեմալ ակտով Հայաստանը մասնատած ԽՍՀՄ իրավահաջորդին` դաշնակից:
Իհարկե, ամեն երկիր ունի իր շահերը: Իհարկե, Մեծ Բրիտանիան նույնպես ունի իր շահերը: Բայց ինչո՞ւ ենք մենք սպասում, որ այդ շահերը պետք է համնկնի մեր շահերի հետ, եթե մենք մեզ չենք համարում սուբյեկտ, եթե մենք մեզ չենք համարում մեր տարածքների տեր, եթե մենք մեզ համարում ենք ռուսական շահերը սպասարկող օբյեկտ, եթե մենք չունենք արտաքին քաղաքականություն, եթե ոչ մեկի հետ չենք բանակցում և ընդանուր շահեր չենք փնտրում: Ինչո՞ւ ենք մենք սպասում, որ Բրիտանիան, Իսրայելը, Վրաստանը և այլոք պետք է սպասարկեն մեր շահերը, եթե մենք չենք սպասարկում մեր սեփական շահերը, մենք չկանք, մենք պետություն չենք, մենք գաղութ ենք:
Ասում ես` ԽՍՀՄ-ի Հայաստանի սահմանները, իրավական չեն, միջազգային ճանաչված չեն և 1920-21 թվերին Հայատանը բռնագրավեծ, ասում են` բա ինչի՞ ես այդպես ասում, սովետի ժամանակ ինչքա՛ն մտավորական ունեցանք, ինչ լավ սերունդ տվինք, Արցախյան պատերազմը հաղթող սերունդ:
Հիմա արի ու բացատրի, որ միջազգային քաղաքականությունը ոչ մի կապ չունի իրենց ասածների հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել