Աշխարհի ամենատարեց կինը՝ Կանե Թանաքան, շաբաթ օրը տոնել է իր ծննդյան 118-րդ տարեդարձը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ըստ աղբյուրի, կորոնավիրուսի տարածման պատճառով Թանաքան գրեթե չի հանդիպում իր բարեկամների հետ, իսկ ծննդյան կապակցությամբ նրան անձամբ, երգելով շնորհավորել են ծերանոցի աշխատակիցները: Հենց այդտեղ էլ բնակվում է ամենատարեց կինը:
«Գինեսի Ռեկորդների» գրքի տվյալներով՝ երկարակեցության բացարձակ ռեկորդը պատկանում է ֆրանսիացի Ժաննա Կալմանին: Նա մահացել է 1997 թվականին՝ 122 տարեկան 164 օրական հասակում:

2020 թվականի սեպտեմբերի 15-ին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հայտնել էր, որ երկրում 100 և բարձր տարիք ունեցող մարդկանց թիվը գերազանցել է 80 հազարը: Ընդ որում՝ նրանց 88 տոկոսը կանայք են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել