Հայաստանում հունվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 159738 դեպքի:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 595876 վերջին մեկ օրում` 1973 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 12870 պացիենտ։


Վերջին տվյալներով ապաքինվել է 143355 անձ վերջին մեկ օրում՝ 554 անձ։


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 2828 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 685 է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել