«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ազատման դիմում է գրել:

«Որոշումս պայմանավորված ու հիմնավորված է պետության զարգացման, ապագայաստեղծ ծրագրերի ու պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ իմ պատկերացումներով։

…Այո՜, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու որպես հայ՝ ունեմ նաև սկզբունքային անհամաձայնություններ մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների, ստեղծված աղետի շուրջ օրակարգ բերվող պատճառաբանությունների հետ։ …Ցավո՜ք, մեր սխալների ու բացթողումների համար չափազանց թանկ վճարեցինք»,-գրել է նա:

Հովհաննես Ղազարյանը Աննա Հակբյանին լքած միակ անձը չէ: Հիշեցնենք, որ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից առաջ ազատման դիմում էր գրել նաև Աննա Հակոբյանի խոսնակը՝ Հասմիկ Հարությունյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել