Քիչ առաջ նայեցի ԱԺ մուտքի մոտ նախօրեին տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը։ Մի հետաքրքիր կադր ընկավ աչքիս, որի հետ կապված հատուկ ասելիք ունեմ։ Ուրեմն խոսքս այն պահի մասին է, երբ դավաճան Նիկոլի պատգամավորներից մեկի՝ Քոչարյան Անդոնի, մեքենայի վրա ձու են նետում ու մեքենայի մոտ կանգնած ոստիկաններից մեկը ցատկում է, որ իր մարմնով փակի ձվի ճանապարհը։ Վստահ եմ՝ այդ նույն ոստիկանն իր գլուխը հաճույքով կդներ նաև էն մյուս պատգամավորի ուղղությամբ թռչող ձվի տակ, բայց երևի չհասցրեց ու այն երկրորդ ձուն ջարդվեց քայլարաստի գլխին։
Ասածս ի՞նչ է։ Մեզ նման ոստիկաններ պետք չեն։ Ոչ էլ քացի տվող ու հայհոյող սպաներ։ Սրանք էս որտե՞ղ են հասել։ Սրանք էս ինչքա՞ն խոր են մտել դավաճանի համապատասխան տեղը։ Ու ցավն այն է, որ կարծես քիչ չեն դրանց նմանները։ Համենայն դեպս, այսօր արդեն կարելի է վստահ պնդել, որ դավաճանին վարչապետի աթոռին հենց նմաններն են պահում։ Ու սա մեր ազգային աղետի պատճառներից մեկն է։ Խայտառակ վիճակ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10223692768566945
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել