Կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի առաջին դեպքը գրանցվել է Ճապոնիայում։ 30-ամյա կինը, որը Ճապոնիա էր գնացել ՀԱՀ-ից դեկտեմբեի 19-ին, կորոնավիրուսի հետազոտություն է անցել, և արդյունքները դրական են եղել։ Հետագա ուսումնասիրությունները, որոնք կատարվել են ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, ցույց են տվել, որ կնոջ մոտ առկա է վիրուսի մուտացված տեսակ՝ տարածում ստացած ՀԱՀ-ում։
Բացի դրանից, հայտնի է դարձել, որ ևս վեց մարդու մոտ առկա է կորոնավիրուսի բրիտանական շտամ։ Այսինքն՝ ողջ Ճապոնիայում ընդհանուր առմամբ 15 մարդ վաակվել է կորոնավիրուսի նոր տեսակի շտամերով։
Դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերվեց կորոնավիրուսի նոր մուտացիա՝ SARS-CoV-2։ Հետագայում Բրիտանիայում նոր և տարածվող շնչառական վարակների վտանգների ուսումնասիրմամբ զբաղվող խորհրդակցական խումբը հաստատեց, որ կորոնավիրուսի հայտնաբերված տարբերակը տարածվում է մեծ արագությամբ և պահանջում է առավել մեծ զգոնություն ու զգուշություն։ Չնայած որ նախնական գնահատականների համաձայն՝ վիրուսի նոր տարբերակը կարող է սովորականից 70%-ով ավելի վարակիչ լինել, այնուամենայնիվ, ոչինչ դեռ չի վկայում այն մասին, որ մահվան և հոսպիտալիզացիայի տեսանկյունից այն ավելի վտանգավոր է։
ՀԱՀ-ի առողջապահության նախարարությունը նախկինում ևս հայտնել էր, որ գենետիկները երկրում կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել՝ 501.V2։



