Panorama.am-ը գրում է․

«Պետական հեղաշրջման աջակցությունը քրեական հետապնդում նախատեսող գործընթաց է, և եթե ԲԴԽ-ին նման բանի մեջ են մեղադրում, ապա պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն»,- ասօր իր ասուլիսի ընթացքում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից հնչած հայտարարություններից մեկին, ըստ որի՝ դատական իշխանությունը աջակցում է պետական հեղաշրջման փորձ անողներին։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 15-ի իր հայտարարությանը, ապա ԲԴԽ նախագահը նշեց, որ այն հիմնականում վերաբերում էր դատավորներին, որոնց ինքը խնդրել ու հորդորել է զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների։

«Ես նշել եմ, որ եթե նկատեմ, որ որևէ դատավոր քաղաքական որոշում է կայացնում, ինքս խստագույնս արձագանքելու եմ դրան։ Ինձ համար զարմանալի է, թե ինչու են իմ՝ ապաքաղաքական լինելու կոչը դիտում որպես քաղաքական կոչ։ Ուղղակի ժպիտ է առաջացնում դա»,- նկատեց ԲԴԽ նախագահը։

Հարցին, թե արդյո՞ք ԲԴԽ նախագահին հաջողվել է պարզել՝ կա՞ն դատարանների պատերի տակ վնգստացող դատավորներ, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց.

«Երբ նոյեմբերի 15-ի կոչում ես անդրադարձա այդ արտահայտությանը, դա պատահական չէր։ Ես խոսքս ավելի սուր լինելու համար եմ այդ բառակապակցությունն օգտագործել։ Իրոք գտնում եմ, որ այսօր պատմական պահն այնպիսին է, որ մենք կարող ենք ունենալ և ստեղծել անկախ դատական համակարգ։ Եվ այո, պատերի տակ վնգստացող դատավորներ մենք ունենք, նրանց անուններն էլ գիտենք։ Ես այսօր էլ այդ անունները չեմ հրապարկելու։ Վստահ եմ, որ շատերն այս առիթը կօգտագործեն և այդ կարգավիճակից կօգտվեն ու կլինեն իրոք պրոֆեսիոնալներ՝ նվիրված իրենց գործին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել