Գաղտնիք չէ, որ նացիստները սարսափելի բաներ էին անում համակենտրոնացման ճամբարներում: Այստեղ ներկայացված են նրանց ամենասարսափելի ու ամենադաժան արարքներից մի քանիսը:

Սոնդեռկոմանդեն

ten
Սոնդեռկոմանդեն մի մարդ էր, ով պարտավոր էր ազատվել սպանվածների դիակներից: Նրանց սև պարտականություններից էին մահացածների ոսկե ատամները քաշելը և աճյունների մնացորդներն ավլելը: Սոնդեռկոմանդեները նացիստներ չէին. նրանք ևս բանտարկյալներ էին:

Նրանք տիրապետում էին գաղտնիքների: Հենց դրա համար էլ նրանց վտանգավոր էին համարում և շուտով սպանում էին: Մի քանի ամիսը մեկ նրանց սպանում էին և փոխարինում: Նոր սոնդեռկոմանդեի առաջին պարտականությունը իրեն նախորդողի դիակից ազատվելն էր:

Գնացքները

train1
Հարյուրավոր մարդկանց ճամբար տանելը հեշտ բան չէր և պահանջում էր մասսայական տրանսպորտի ամենամեծ և արդյունավետ միջոցը: Թեպետ ամեն մի գնացքում կարող էր տեղավորվել մինչև 50 ուղևոր, հաճախ կարելի էր տեսնել ավելի քան 200 ուղևոր փոխադրող մեքենաներ:  

Ուղևորներին չէին տալիս ուտելիք, ջուր կամ այլ անհրաժեշտ պարագաներ ճանապարհորդության համար: Հաճախ միայն ճանապարհի դժվարությունները բավական էին լինում, որպեսզի մարդ տանջամահ լիներ: Մի անգամ դեպի համակենտրոնացման ճամբար տանող ճանապարհը տևել էր 18 օր: Երբ նացիստները բացեցին գնացքի դուռը, տեսան, որ այնտեղի բոլոր ուղևորներն արդեն մահացել էին:

Գնացքները (նորից)

train1
Սպասեք, ինչպե՞ս կարող ենք ավելի սարսափելի փաստ ներկայացնել, քան այն, որ ներկայացրինք քիչ առաջ: Նացիստներն ավելի սարսափելի բաներ էլ են արել: Նրանք բռնի ուժով տանում էին մարդկանց համակենտրոնացման ճամբար, սակայն նրանց ցինիզմն այնքան մեծ էր, որ նրանք ուղետոմսի համար գումար էին գանձում մարդկանցից: Լավ, իրականում նացիստներն այնքան էլ վատը չէին. չէ՞ որ նրանք փոխադրավճար չէին վերցնում երեխա ուղևորների համար:  

 

Երաժշտությունը

train2
Նացիստներն իրոք որ սադիստ էին: Նրանք հոգեբանական տառապանքներ պատճառելու համար կարող էին անգամ երաժշտությունը զենքի վերածել: Երբ ինչ-որ նորեկ էր գալիս ճամբար, սովորաբար բանտարկյալներից կազմված նվագախումբը չափազանց ուրախ երաժշտություն էր նվագում: Մնացած բանտարկյալները ստիպված էին երգել այդ երաժշտության տակ:  Այդ երաժշտության հնչյունների ներքո նրանց այնպես էին տանջում, որ նրանց երաժշտությունը չէր կարողանում խլացնել նրանց աղաղակների ձայնը: Թեպետ նվագախմբի բանտարկյալներին ստիպում էին, որ նրանք երաժշտություն նվագեն, մեղքի զգացումը հանգիստ չէր տալիս նրանց անգամ նացիստների ճամբարից ազատագրվելուց տարիներ անց:

Օճառ` մարդկային ճարպից

camp-orchestra-2-s6-c30Նացիստները ստիպում էին, որ հրեաներն օգտագործեն օճառ, որը Հոլոքոստի նախկին զոհերի ճարպից էր պատրաստված: Մինչ օրս այս մասին վկայող ոչ մի համոզիչ հիմնավորում չկա: Այնուհանդերձ, շատերը պնդում են, որ սա արվել է դիտավորյալ, որպեսզի բանտարկյալները մշտապես հիշեն մահվան մասին: Մի այլ տեսակետի համաձայն` նացիստները նման օճառ արտադրել են, սակայն երբեք չեն օգտագործել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել