Կարող եք շնորհավորել. հողատու դավաճանը իմ դեմ երկրորդ քրեական գործը կարեց՝ բռնության քարոզ: Ասֆալտներին ու պատերին ծեփելուց ճղճղացող ոչնչությունը բռնության քարոզով գործ է կարել տալիս:
Ինչ խոսք, ես և իմ նման շատ շատերը փողոց ենք դուրս եկել, ասելիքներս ասել ենք առանց քաղաքական հետապնդումներից վախենալու: Դրանով մենք ցույց ենք տվել, որ համաձայն չենք հողատու տականքների արածների և որպես իշխանություն՝ դրանց գոյության հետ: Համաձայն չենք, որ թուրքը մեր արժանապատվության վրայով քայլի: Ալիևի հայհոյանքները մեզ չեն վերաբերվում, մենք դրա տակ չենք ստորագրել: Ալիևի հայհոյանքների հետ համակերպվել և Ալիևի կոշիկները լիզել են միայն դավաճանները՝ Նիկոլի գլխավորությամբ: Բարի ախորժակ ու բարով մաշեն:
Եվ որքան էլ հողատու սրիկան տվայտվի, որքան էլ քրգործերով փորձի ահաբեկել, միևնույնն է՝ ես իմ երկրի ապագայի համար պայքարելու եմ, ես իմ անձնական և ազգային արժանապատվության համար պայքարելու եմ: Նիկոլ Փաշինյան վարչապետով երկրում ապրելը արժանապատվության հարց է, նա պետք է հրաժարական տա ու կանգնի դատարանի առաջ: Ալիևի կոշիկները լիզած սրիկան չի կարող իմ երկում քաղաքական կյանք ունենալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել