Pars Today-ը գրում է․

Լիբանանի «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղարն ասել է. «ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատարի և «Հեզբոլլահի» ղեկավարների ու հրամանատարների սպանությունը Միացյալ Նահանգների, Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի ընդհանուր նպատակն էր»:

 Սեյեդ Հասան Նասրոլլահը, կիրակի օրը  «Ալ-Մայադին» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ինքը նույնպես ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի թիրախում է եղել  ինչպես գեներալ Սուլեյմանիի նահատակվելուց առաջ, և թե նրա սպանությունից հետո, և այդ ուղղությամբ ջանքերն ակտիվացել են նախքան ԱՄՆ նախագահական ընտրությունները, քանի որ նման քայլերը  Թրամփին անհրաժեշտ էին՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:

 Սեյեդ Հասան Նասրոլլահը հավելել է, որ ԱՄՆ-ը կարծում էր թե գեներալ Սուելյամնիի սպանությամբ Դիմադրության առանցքը կդադարի գոյություն ունենալ  մինչդեռ այս առանցքի գործողությունները  չեն սահմանափակվել և չի սահմանափակվելու մեկ կամ երկու անձով:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի առաջիկա քայլերին Սեյյեդ Հասան Նասրոլլահն ասել է, որ ամեն ինչ հնարավոր է, հատկապես հաշվի առնելով Թրամփի անհատականությունը, որը խելագար է, սակայն բոլոր այդ հայտարարություններն ու գործողություններն ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմցի Դիմադրության դեմ ուղղված հոգեբանական պատերազմի մասն են ակզմում:

Նասրոլլահը հավելել է, որ արաբական երկրները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, Իսրայելի հետ հարաբերությունների հաստատման համար որպես պատրվակ են նշում Իրանին, սակայն ճշմարտությունն այն է, որ նրանք ցանկանում են ազատվել Պաղեստինի բեռից:  Իսկ պատճառն այն է, որ նրանք հետևում են Միացյալ Նահանգներին, ինչը նրանց մղում է համագործակցել Թել Ավիվի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել