Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիները տարբեր վանկարկումներով դիմավորում են իշխանական պատգամավորներին ու կոչ անում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։

Քիչ առաջ ԱԺ եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ ԱԺ մուտքի մոտ նրա և «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի միջև լեզվակռիվ սկսվեց։ Բաբկեն Հարությունյանը, դիմելով պատգամավորին, ասաց․ «Արա-ն դու ես այ տղա։ Հանկարծ չշփոթես։ Իմացի՝ ում հետ ոնց ես խոսում։ Բան ունե՞ս ասելու»,-ասաց Բաբկեն Հարությունյանը, որին ի պատասխան պատգամավորն արձագանքեց՝ «կասեմ» և ներս մտավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել