Այսօրվա ամենակարևոր իրադարձության մասին եմ ուզում խոսել։ Խոսքս հայոց Հայրապետի թիկունքին կանգնելու հայ ժողովրդի որոշման մասին է։ Այսօր մեր երկրի մի քանի հազար արժանապատիվ քաղաքացիներ գնացին Մայր Աթոռ, ուղեկցեցին Նորին Սրբությանը մինչ սբ. Գայանեի եկեղեցի, մասնակցեցին տարեվերջյան սբ. Պատարագին, հետո կրկին ուղեկցեցին կաթողիկոսին դեպի Վեհարան։
Չեմ ուզում վերամբարձ բառեր օգտագործել, բայց սա ժողովրդական լայն զանգվածների և եկեղեցու միջև կնքված իրական հաշտության ուխտ էր ։ Ցավում եմ, որ հիմա ստիպված եմ այս բառերն օգտագործել, խոսքս «հաշտության ուխտի» մասին է, բայց հատկապես այսօր անկեղծ չլինելու ոչ մի իրավունք չունենք և պարտավոր ենք իրերն իրենց անունով կոչել։
Իսկ հիմա ամենակարևորը՝ կարծում եմ այսօրվանից եկեղեցին այլևս չպիտի կասկածի իր հենարանի ընտրության հարցում։ Անկասկած, դա մեր բարեպաշտ ժողովուրդն է։ Ու ժողովուրդն էլ չպիտի կասկածի փրկության իր ուղիների փնտրտուքում։ Փրկությունն, անկասկած, մեր եկեղեցում և մեր հավատքի մեջ է։ Եվ եկեղեցին ու ժողովուրդը պետք է միշտ մեկ լինեն։ Ինչպես դա անցյալում էր և ինչպես դա այսօր էր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10223678472649556
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել