Եթե դուք կարող եք աստիճաններով չորս հարկ բարձրանալ շուրջ մեկ րոպեում, դա, ըստ ամենայնի, վկայում է ձեր սրտի նորմալ վիճակի մասին: Այդ մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը ներակայացրել են Եվրոպական կարդիոլոգիական համայնքի համաժողովի ժամանակ:

Ինչպես պատմում է Medportal-ը, հետազոտության հեղինակները ցանկացել են գտնել սրտի առողջությունը գնահատելու արագ եւ մատչելի միջոց, որը կօգնի բժիշկներին հասկանալ՝ որ պացիենտներն ունեն սրտի իշեմիկ հիվանդությունն ախտորոշելու համար լրացուցիչ հետազոտությունների կարիք:

«Աստիճանների թեստը պարզ միջոց է սրտի առողջությունը ստուգելու համար: Եթե դուք ունեք ավելի քան 1,5 րոպեի կարիքը, որպեսզի չորս հարկ բարձրանաք, ապա ձեր առողջությունը կարելի է անվանել ոչ այնքան լավ, եւ այդ դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ»,-ասել է բժիշկ Հեսուս Պեթեյրոն:

Հետազոտությանը մասնակցել է 165 մասնակից սրտի իշեմիկ հիվանդության ախտանշաններով: Նրանք անցել են վազքուղու վրա փորձարկումներ՝ աստիճանաբար մեծացնելով ծանրաբեռնվածությունը: Այնուհետեւ՝ հանգստանալուց հետո, նրանք պետք է արագ եւ առանց դադարի բարձրանային աստիճաններով (չորս հարկ կամ 60 աստիճան), սակայն առանց վազելու:

Գիտնականները չափել են՝ որքան էներգիա են ծախսում հետազոտության մասնակիցները վարժությունները կատարելիս: Դա գնահատելու համար նրանք օգտվել են հատուկ միավորներով՝ մետաբոլիկ էկվիվալենտներով (ՄԷ. դրանք համեմատում են թթվածնի եւ էներգիայի քանակության հետ, որոնք մարդը ծախսում է հանգստի եւ ակտիվության ժամանակ): Ավելի վաղ հայտնի էր, որ վարժությունների ժամանակ այդ քանակությամբ էրերգիա ծախսելու ունակությունը կապված է մահվան ռիսկի 10 տոկոսով նվազեցման հետ:

Մարդիկ, որոնք կարողանում էին հաղթահարել աստիճանների փորձությունը 40-45 վայրկյանում, ունեին էներգիան ծախսելու լավագույն ցուցանիշնները. նրանք ծախսել էին 9-10  ՄԷ: Մարդիկ, որոնք ծախսել էին ավելի քան 1.5 րոպե, ծախսել էին 8 ՄԷ-ից պակաս: Նախորդող հետազոտությունները ցույց են տվել, որ դա մատնանշում է մահվան ռիսկի 30 տոկոսով բարձրացումը առաջիկա 10 տարվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել