Hraparak.am-ը գրում է․

Ես գիտեմ, որ 6 միլիարդ է, գիտեմ, որ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդ 6 միլիարդի խոսակցությունը եղել է, եղել է եւ երկրորդ, եւ երրորդ նախագահների ժամանակ։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանին՝ Արցախը հանձնելու համար 5 միլիարդ դոլարի առաջարկություն է արվել Ադրբեջանի կողմից։

«Դրան հավատալ կամ չհավատալու խնդիր չկա, պետք է քննություն լինի։ Ակնկալում եմ, որ Դատախազությունը պետք է ղեկավարվի օրենքով, այլ ոչ թե քմահաճույքներով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել