Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:

«Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը», ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հրապարակել էր հայրենիքի պաշտպանության համար զոհված 147 զինծառայողի անուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել