Armsport.am-ը գրում է.

«Խետաֆեն» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ֆուտբոլիստների վարձակալել ու ուժեղացնել թիմի կազմը, հաղորդում է AS-ը։ 

«Խետաֆեն» ցանկանում է վարձակալել «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյին և «Բարսելոնայի» պաշտպան Կառլես Ալենյային։ Երկու ակումբներն էլ դեմ չեն գործարքների իրականացմանը։

Կուբոյի պարագայում ամեն ինչ շատ հավանական է թվում։ «Վիլյառեալը», որտեղ վարձակալությամբ հանդես է գալիս ճապոնացին, այլևս չի ցանկանում պահել նրան։ Հունվարին Կուբոն հեռանալու թիմից։

«Բարսելոնայում» քիչ խաղաժամանակ է ստանում Կառլես Ալենյան։ Կատալոնական ակումբում ևս դեմ չեն երիտասարդ պաշտպանին այլ ակումբ ուղարկելու համար, որպեսզի նա խաղաժամանակ ստանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել