Hraparak.am-ը գրում է․

Չի կարելի այդպիսի մարդուն թողնել իշխանության։ Փողոցից ցանկացած մեկին դրեք այնտեղ՝ Հայաստանի համար 10 անգամ ավելի լավ կլինի։ Եթե մենք ուզում ենք գնալ քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն՝ չքանդենք պետությունը, ապա այստեղ ժողովուրդը պետք է մասնակցի։ Եթե այստեղ 100 հազար մարդ լիներ, հարցը վերջացած կլիներ։ Կան, չէ՞, 100 հազար մարդիկ, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Կառավարության շենքը քաղաքացիները շարունակում են շրջափակած պահել։

«Աշխարհի ցանկացած երկրում, ցանկացած ժամանակ միշտ էլ մի հատված կա, որ իշխանության կողմն է լինում։ Ինքը երկիրը կործանել է, հանցագործը պիտի նստի բանտում։ Ինչքան շուտ անեինք, հիմա Սյունիքն ավելի շատ պահպանած կլինեինք, եթե շուտ վերջացնեինք այդ գործը։ Հիմա կուշացնենք, էլի բան կկորցնենք։ Փաշինյանը կործանել է երկիրը, ուղղակի կործանել»,- ասաց Մանուկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել