Aysor.am-ը գրում է.
Իսպանիայի բժիշկների կողմից կատարված մի շարք գիտական հետազոտությունների արդյունքում ապացուցվեց, որ շամպայնը մարդու մաշկի վրա թողնում է դրական ազդեցություն։
Գիտնականները հայտնաբերել են, որ շամպայնի բաղադրության մեջ գտնվող ռեսվերատրոլ նյութը վերականգնողական հատկությամբ է օժտված, ինչը իր հերթին կարևոր փաստարկ է տվյալ խմիչքը ՍՊԱ պրոցեդուրաների ժամանակ օգտագործելու համար:
Իսպանիայի շատ դեղատներում արդեն սկսել են վաճառել բուժիչ հատկանիշներով պրեպարատներ, որոնց բաղադրության մեջ մտնում են ինչպես շամպայնը, այնպես էլ խաղողի կորիզներից ստացված յուղը:
Այդ դեղորայքը արդյունավետ է մաշկը երիտասարդ պահելու համար, վերացնում է կնճիռները և այտուցվածությունը:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/08/05/young/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել