«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման քայլերթն ու հիմնը առաջնորդող՝ սաունդթրեք դարձած «Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» երգի հեղինակը գյումրեցի հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։

Նա մեզ ասաց, որ երգը հատուկ մեկի պատվերով կամ խնդրանքով չի գրել, այլ գրել է իր ու իր պես մարդկանց համար, եւ այս երգի մեջ իր մտքերն են՝ այն ամենը, ինչին որ ինքը խորապես հավատում է։ «Կարծում եմ՝ երգը սիրվել է, համ էլ նրա համար, որովհետեւ նմանատիպ մտքեր ունեցող ու նմանատիպ բաների հավատացող էսօր ՀՀ-ում շատ ու շատ մարդիկ կան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել