«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլեւ հերթով կպատժի բոլոր նրանց, ովքեր պահանջում են իր հրաժարականը: Առաջին հերթին նրա թիրախում համայնքապետերն են։ Իրավապահներին հրահանգվել է վարչապետի հրաժարականը պահանջող գյուղապետերի եւ քաղաքապետերի դեմ քրեական գործեր հարուցել, զուգահեռ պարզել, թե ովքեր են աջակցում իր դեմ իրականացվող երթերին ու հանրահավաքներին, կազմակերպչական աշխատանքներ իրականացնում:

Հենց այս համատեքստում երեկ քրեական գործ հարուցվեց Էրեբունու նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանի, նրա որդու եւ նախկին տեղակալի նկատմամբ՝ 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու եւ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու համար: Իսկ կիրակի օրը իշխանությունը հարձակում է նախապատրաստում Մայր Աթոռի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Սոցցանցերում ակտիվորեն տարածում են եկեղեցու դեմ հարձակման հայտարարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել