Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը, Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքը բոլոր տեսակի բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի։

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի և Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի, Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Արմավիրի մարզի Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջաններում և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել