Panarmenian.net-ը գրում է.

Այսօր ոստիկանության Գյումրի քաղաքի պահպանության բաժնի կենտրոնացված պահպանության կետ Խաղաղության օղակի 8 հասցեում գործող ոսկերչական սրահից ահազանգ է ստացվել: Ոստիկանները հիշյալ վայրից բերման ենենթարկել քաղաքացիների, ովքեր, ինչպես հետո պարզվել է, ոստիկաններ են՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը (համակարգում է 2001 թվականից) և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը (համակարգում է 1998 թվականից):

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Իսկ ոստիկանության ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ոստիկանության ծառայողներ՝ վաշտի հրամանատար Արփենիկ Թադևոսյանը (համակարգում է 1999 թվականից), դասակի հրամանատար Կարեն Ավետիսյանը (համակարգում է 1994 թվականից) և վաշտի ավագ Համլետ Խուրշուդյանը (համակարգում է 1998 թվականից), ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, հանցավորներին վնասազերծելիս օպերատիվություն ու վճռականություն ցուցաբերելու համար ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով արժանացել են պարգևների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել