1in.am-ը գրում է.

Հուլիսի 25-ին անվանի գեղանկարիչ Արշավիր Կիրակոսյանը (Արշոն) սուր նոպայի պահին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր և վիրաբուժական հիվանդությունների կլինիկայում ծայրահեղ բարդ (աղետրակտային համակարգի) վիրահատման է ենթարկվել: Վիրահատող բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի և կլինիկայի հոգատար անձնակազմի շնորհիվ վիրահատությունը անցել է բարեհաջող և նա հիմա գտնվում է ապաքինման փուլում:

Տեղեկանալով վիրահատության մասին` Նկարիչների միության նախագահ պարոն Կարեն Աղամյանը նամակ-խնդրանքով դիմել է ՀՀ Առողջապահության նախարարին բուժսպասարկման վարձը պետպատվերի շրջանակներում ընդգրկելու համար: Խնդրանքին արագորեն արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխնախարար Վահան Պողոսյանը` թույլատրելով, որ նկարչի վիրահատությունը ներառվի պետպատվերի շրջանակներում:

Նկարիչը, նրա ընտանիքը և ընկերները իրենց խորին շնորհակալությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին աջակցել են նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել