Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 155440 դեպք, որոնցից 135638 -ը առողջացած, 2691 -ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 660 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 573167 թեստավորում:

Այսպիսով` դեկտեմբերի 23-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 838 դեպք, 18 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Նախօրեին կատարվել է 2953 թեստավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել