Pastinfo.am-ը գրում է․

«Ոչ մի խնդիր չի եղել, ոչ մի ադրբեջանցի ոչ մի բան չի ներկայացրել։ Ավտոբուսները նորմալ հասել են իրենց տեղակայման վայրեր։ Վերջին ավտոբուսն արդեն գիշերը եղել է տեղակայման վայրում»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը՝ անդրադառնալով երեկ գիշեր տարածված տեղեկությանը, թե ՀՀ ՊՆ-ին  պատկանող 3 ավտոբուս  3 ժամ  կանգնած է եղել  Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտ, քանի որ թշնամին չի թույլատրել  Լաչինով առաջ շարժվել հերթափոխի՝ պատճառաբանելով, թե կապիտուլյացիայի փաստաթղթում զորքերի տեղաշարժի մասին դրույթ չկա։  Ադրբեջանցիները պնդել են, թե ՝ քանի որ «Արցախը Ադրբեջան է, հետևաբար հայկական բանակն այնտեղ անելիք չունի»:

ՀՀ ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ պարզապես ուշացում է եղել, քանի որ Սյունիքի մարզում երեկ  նույնպես  փակել էին ճանապարհը ՝ թույլ չտալու վարչապետի մուտքը Սյունիք։ Իսկ Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահներ։

«Ճանապարհները փակ են եղել, շարասյունն ուշ է դուրս եկել, նախատեսված չի եղել, որ այդքան ուշ պետք է գնա։ Ուշացման խնդիր է եղել, որևէ այլ խնդիր չի եղել, ադրբեջանցիներն էլ որևէ պահանջ կամ պայման չեն ներկայացրել»։

ՀՀ ՊՆ-ից հայտնեցին նաև, որ ավտոբուսները շատ ավելի շատ են եղել, ոչ թե երեքը, իսկ տարածվող տեղեկությունները, թե ավտոբուսները շարժվել են հերթափոխի, ևս ապատեղեկատվություն է։

«Հերթափոխ չի եղել, արձակուրդից վերադարձողներն են եղել։ Ամեն շաբաթ եկող հերթական տղաների խումբն է եղել, որ վերադառնալուց են եղել։ Այն պահին, երբ հրապարակումը եղել է ՝ ավտոբուսների կեսն արդեն տեղակայման վայրում էին»։

ՀՀ ՊՆ-ից տեղեկացրեցին նաև, որ գիշերային ժամին ճանապարհ ընկնելիս մի փոքր լարված են եղել՝ մութ լինելու և եղանակային վատ պայմանների պատճառով միայն, սակայն հավաստիացրեցին, որ վերջին ավտոբուսը գիշերը եղել է տեղակայման վայրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել