Tert.am-ը գրում է․
Սաուդյան Արաբիան դեկտեմբերի 20-ին հայտարարել է մի շարք երկրներում կորոնավիրուսի մուտացիայի հայտնաբերման պատճառով միջազգային ավիահաղորդակցության դադարեցման մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ թագավորության տեղեկատվական պորտալին հղումով:
Նշվում է՝ ավիահաղորդակցությունը դադարեցված կմնա այնքան ժամանակ, մինչև վիրուսի մուտացիայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պարզաբանվեն։ Թռիչքի թույլտվություն կտրամադրվի միայն հատուկ դեպքերում մեկ շաբաթով՝ ևս մեկ շաբաթ երկարացման հնարավորությամբ։
Բացի այդ՝ մեկ շաբաթով փակվել է նաև ցամաքային և ծովային ճանապարհներով մուտքը երկիր՝ ևս մեկ շաբաթ երկարաձգման հնարավորությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/12/21/saudi-arabia/3477369
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել