Անտարեսի սեփականատիրոջ կյանքում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա: Կքրֆեն լիքը: Կարող ա մինչև կյանքի վերջ «արժանապատիվ» հայությունը քֆուր անի դրան վիրտուալ տիրույթում, բայց ռեալ կյանքում բան չի լինի: Ես դա ասում եմ որպես մարդ, ում հազարներով քրֆում էին, երբ ես օրինակ պնդում էի, որ սրանց բերել են Արցախը հանձնելու համար: Քրֆում էին, բայց դրանից զատ բանի պիտանի չէին:
Էս երկրում կա մոտ 100 պիտանի մարդ: Երբ ազգովի քրֆում էին Նիկոլին տղերքի մահը սեփական փիառին ծառայեցնելու համար, բոլորը պնդում էին, որ նա չի մտնելու Եռաբլուր, չի պղծելու տղերքի հիշատակը: Մինչդեռ իրական կյանքում տղերքի հիշատակը պահելու համար եկավ մոտ 500 մարդ, որից միայն 100-ը որևէ «կոնտակտի» մեջ մտավ ոստիկանության հետ: Էդ 100-ի կեսն էլ Ադեկվադ միաբանության անդամներն էին... 10,000-ը 100-ի դեմ, էս էր համամասնությունը:
Էս օրերին լիքը մարդ ինքն իրեն էլիտա հռչակեց, կհորդորեմ ինքախաբեությամբ չզբաղվեք: Էլիտան էդ 100 հոգին են, մնացածդ կարող եք շատ-շատ էլիտիստ լինել, դրանք տարբեր բաներ են: Անտարեսի տերն էլ ա էլիտիստ, սաղ Լևոնական թայֆը էդ էր...
Հ.Գ. այո, Ադեկվադի տղաները հիմա Սյունիքում են: Ըստ ամենայնի էլի բոյ են տալու 1-ը 100-ի դեմ ու էլի պարտվեն: Պարզապես ուրիշ ճար չունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել