Բևեռային և այլ ցուրտ շրջաններում կան մի քանի գեղեցիկ, անսովոր, յուրահատուկ սառցե, ձյունե և ջրից կազմավորումներ, որոնց վրա մեկ հայացք նետելիս շունչդ պահում ես: Բնության այդ հրաշքների մեծ մասը կարող են տեսնել միայն գիտնականները և այն փոքրաթիվ արկած որոնողները, որոնց չեն խոչընդոտում զգալի ֆիզիկական և ֆինանսական կորուստները:
Յուրահատուկ դիրքադրության պատճառով այդ վայրերը հնարավոր է տեսնել միայն տարվա որոշակի շրջանում, հայտնում է bugaga.ru-ն:

1.Կապույտ Գետ, Գրենլանդիա


Այս գետն ամեն սեզոնին փոխում է իր ձևը` հալված ջրհոսքից կախված: Գետի մուգ կապույտ գունավորումը պայմանավորված է տիղմով:
2. Սառցե ջրվեժները Նորվեգիայի Շպիցբերգենում են և կրում են Սվալբարդ անվանումը (Շպիցբերգենի երկրորդ անվանումը), որը նորվեգերենից թարգմանվում է «սառը ափեր»: Շպիցբերգենը արշիպելագ է Արկտիկայում, գտնվում է Նորվեգիայի և Եվրոպայի հյուսիսում: Շպիցբերգենն աշխարհի ամենահյուսիսային բնակեցված տարածքն է:
Շպիցբերգենի կղզիները զբաղեցնում են 62050 տարածք քառակուսի կմ, որի մոտ 60%-ը սառցեպատ է, նրա ծայրերը հասնում են ծովի խորքերը:

 

3. Բյուրեղների քարանձավ, Իսլանդիա
 Այս սառցե քարանձավը ձևավորել է սառցադաշտային խոր, ուղղաձիգ ճեղք: Սա արևի ճառագայթներին հնարավորություն է տալիս երկու կողմից լուսավորել քարանձավը` սառցե թունելն ապահովելով հավասար լույսով: Քարանձավ կարելի է մտնել ափի կողմից` 7 մետրանոց փոսով: Թունելն աստիճանաբար նեղանում է, իսկ վերջում դրա բարձրությունը հասնում է 1,2 մ-ի: Սառցե քարանձավները կայուն չեն և ցանկացած պահի կարող են փլվել: Դրանք այցելության համար անվտանգ են միայն ձմռանը, երբ սառույցը լավ սառած է լինում: Քարանձավում մշտապես ճրթճրթոց է լսվում: Այն լսվում է ոչ այն պատճառով, որ քարանձավն ուր որ է` կքանդվի, այլ որովհետև քարանձավն ամբողջապես տեղաշարժվում է սառցադաշտի հետ: Ամեն անգամ, երբ սառցադաշտը մեկ միլիմետրով շարժվում է, բարձր ձայներ են լսվում:

 

 

4.Բրիքսդալսբրեեն սառցադաշտ, Նորվեգիա
Բրիքսդալսբրեեն սառցադաշտը Յուստեդալսբրեեն սառցադաշտի ամենահասանելի և հայտնի մասերից է, գտնվում է Նորվեգիայում և Յուստեդալսբրեեն Ազգային պարկի մաս է: Բրիքսդալսբրեենը վերջանում է Բրիքսդալ սառցե կղզիով, որը գտնվում է ծովի մակարդակից 346 մ բարձրության վրա:

 

 

5.Սառցե ձոր, Գրենլանդիա
Սառցե ձորի խորությունը 45 մ է: Այս լուսանկարն արվել է 2008-ին:

 

6. Սառցադաշտ «Փղի թաթ», Գրենլանդիա
Սառցադաշտը գտնվում է Գրենլանդիայի հյուսիսում: 

 

7. Սառած ալիք, Անտարկտիկա Սառած ալիքը գտնվում է Անտարկտիդայում: Այն 2007-ին հայտնաբերել է ամերիկացի գիտնական Թոնի Թրավույլոնը: Այն կազմված է կապույտ սառույցից, ինչը համոզիչ ապացույցն է այն բանի, որ այն ձևավորվել է ջրի ալիքից: Սառույցը կապույտ է երևում, որովհետև երբ լույսն անցնում է հաստ սառույցի միջով, կապույտ գույնն արտացոլվում է, իսկ կարմիր գույնը` կլանվում:

 

 

 

8. Զոլավոր սառցալեռներ (այսբերգներ), Հարավային օվկիանոս
Ամենից հաճախ սառցալեռներն ունեն կապույտ և կանաչ զոլեր, սակայն հազվադեպ կարելի է հանդիպել նաև շագանակագույն զոլերի: Սառցալեռները ձևավորվում են, երբ սառույցի մեծ կտորները պոկվում են խութային սառցադաշտից և ընկնում ծովը: Սառցալեռը սպիտակ է երևում սառույցի մեջ քարացած փոքր պղպջակների պատճառով, նաև լույսի շնորհիվ: Կապույտ զոլեր ձևավորվում են, երբ ճեղքը լցվում է հալոցքային ջրով և արագ սառչում է: Այս դեպքում պղպջակներ չեն առաջանում: Երբ ջուրը լցվում է ջրիմուռներով, զոլերը ներկվում են կանաչ և շատ այլ գույներով:

 

 

9. Էրեբուս լեռան սառցե աշտարակներըԱնտարկտիկա
Էրեբուսի (բարձրությունը` 3 800 մ) սառցե աշտարակները հիասքանչ տեսարան են, աշտարակները կարող են հասնել մինչև 20 մետրի և գրեթե կենդանի տեսք ունեն:

 

10. «Ժանիք»` սառած ջրվեժ ԱՄՆ-ի Վեյլ քաղաքում 
«Ժանիքը» գտնվում է Կոլորադո նահանգում: Բարձրությունը մոտ 50 մ է, լայնությունը` 8 մ:
11. Կալգասպորներ, Չիլի և Արգենտինա
Կալգասպորները զարմանալի սառցե փշեր են, որոնք ձևավորվել են բնական ճանապարհով Անդ շրջանում, բարձրությունը ծովի մակարդակից` ավելի քան 4000 մ է: Այդ սառցե բեկորները կարող են ունենալ մի քանի սանտիմետրից մինչև 5 մետր բարձրություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել