Tert.am-ը գրում է.

Ես երբեք չէի ցանկանա այստեղ կանգնած լինել՝ այն էլ այսպիսի հարցով: Այս մասին հանրահավաքին իր ելույթում ասաց Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա հիշեց, որ 32 տարի առաջ, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ինքը կանգնած էր վերջին շարքերում` պարզ սարկավագ:

«Ես և երևի շատերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը կհամարեն իրենց ամենադժբախտ օրը, հասկացողները կհամարեն, չհասկացողները չեն համարի, կհասկանան նրանք, ովքեր գիտեն հայրենիք կորցնելն ինչ է նշանակում: Իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և մեզ հնարավորություն թողնի մեր մեջքը շտկելու»,-ասաց նա և նշեց, որ մենք 84 օր է՝ սգի մեջ ենք՝ ամեն զինվորի համար մղկտալով, ամեն թիզի համար մղկտալով:

«Ես քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց հայրենիքի կորստի հետ հաշտվելու հնարավորություն չունեմ: Ես իմ ապրած տարիների իմաստն եմ կորցրել, իմ հպարտությունն եմ կորցրել»,-ասաց նա և նշեց, որ ամեն օրը, երբ Նկոլ Փաշինյանը մնում է, ավելի ենք խրվում ճահճի, կեղտի մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել