Tert.am-ը գրում է․
Լեհաստանի իշխանությունները որոշել են խստացնել կարանտինային միջոցառումները՝ ելնելով երկրում ստեղծված բարդ համաճարակաբանական իրավիճակից: Այս մասին գրում է Reuters-ը:
Այս առնչությամբ Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նիեձելսկին պարզաբանել է, որ հանրապետության ողջ տարածքում պարետային ժամ է մտցվելու դեկտեմբերի 31-ի ժամը 21:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 6:00-ն:
Բացի այդ, դեկտեմբերի 28-ից հունվարի 17-ը խստացվելու է համապետական կարանտինը, որի ժամանակ իշխանությունները կփակեն հյուրանոցները, լեռնադահուկային մայրուղիներն, ինչպես նաև առևտրի կենտրոնները:
Նախարարը շեշտել է, որ ելնելով նման որոշում կայացնելու անհրաժեշտությունից, կառավարությունը ձեռնարկատերերին որպես աջակցություն, ընդհանուր առմամբ, մոտ 40 միլիարդ լեհական զլոտի (շուրջ 11 042 000 000 ԱՄՆ դոլար) կտրամադրի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։