Թշնամական քարոզչամեքենան սկսել է Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը ադրբեջանցիներով բնակեցնելու թեզեր շրջանառել։ Զուգահեռաբար նրանց արտգործնախարարությունը հայտարարում է, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Արցախի ողջ տարածքից։ Երկու դեպքում էլ նրանք հղվում են դավաճան Նիկոլին պարտադրած կապիտուլյացիոն փաստաթղթին։
Իսկ ի՞նչ է անում ի պատասխան այս ամենի հայկական կողմը։ Ճիշտ եք՝ կազմաքանդում է Արցախի պետականությունը։ Բառիս բուն իմաստով է կազմաքանդում։ Ապացույցը Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությունը։
Իմ հետևորդները լավ գիտեն, որ ես դեմ եմ եղել Հարությունյանի թեկնածությանը որպես Արցախի նախագահ։ Իմ թեկնածուն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն էր, որի նախընտրական քարոզարշավի մասնակից եմ եղել անգամ։ Բայց այսօր շատ վստահ ասում եմ, որ Ա. Հարությունյանը իրավունք չունի թուլացնել Արցախի նախագահի ինստիտուտը։ Ավելին, նա նույնիսկ հրաժարական տալու իրավունք չունի։ Համենայն դեպս, այս վիճակում, երբ ակնհայտ է, որ դրանից հետո նոր ընտրություններ անցկացնելու մեծ դժվարություն է լինելու։ Եթե չասեմ՝ անհնար է լինելու։
Ուզում եմ շատ բաց և հստակ ասել՝ Ա. Հարությունյանի նախօրեի հայտարարության մեջ ես նոր դավադրություն եմ տեսնում։ Առավել ևս երբ այդ հայտարարությունը և դրան հետևող հնարավոր քաղաքական զարգացումները համադրում եմ Ադրբեջանի՝ արդեն բառիս բուն իմաստով վաղվա ծրագրերին։
Սիրելի ընկերներ, դավաճանությունների այս շղթան այլևս աներևակայելի շրջապտույտի է վերածվել՝ ամեն շրջանին շատ ավելի խոր և հեռուն գնացող աղետ բերելով մեր ժողովրդի գլխին։ Փրկությունը միայն մեկն է՝ դավաճան մոլագարի հեռացումն ու երկրին տեր կանգնելը։ Ամեն կորցրած րոպեն ճակատագրական է մեզ համար։ Ոտքի կանգնեք, վաղն ուշ է լինելու։ Շատ ուշ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10223604483399871
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել