Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված  պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով Արցախի  Հանրապետությունում 2020 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Համաձայն հրամանագրի՝ «Արցախի Հանրապետության դրոշի մասին» օրենքով սահմանված կարգով սգո օրերին կխոնարհվի Արցախի Հանրապետության դրոշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել