Այո, մենք էլիտա ենք, բայց…
Հայեր, իմ շատ սիրելի, իմ հայրենասեր, իմ հայրենապահպան և իմ սկզբունքային ծանոթ ու անծանոթ ընկերներ ջան:
Հանրահավաքների և երթերի ընթացքում բոլորս դարձել ենք էլ ավելի հարազատ, շատերս անգամ առանց միմյանց ճանաչելու ի սրտե ժպտում ենք, մենք մի ամբողջություն ենք՝ բոլորս կիսում են նույն ցավը՝ Արցախի կորստի, բոլորս ունենք նույն երազանքը՝ հզոր Հայաստանի:
Այո, մենք էլիտա ենք, քանզի միայն ուղեղ ունեցողն է, բանական մարդն է մտածում, հասկանում և ընկալում: Մենք գիտենք, որ մենք ենք դեմոսը, և օխլոսին հակադարձվելը սխալ է:
Բայց խնդրանք ունեմ ձեզ բոլորիդ՝ նա, այդ դավաճանը, պարտված և հայրենիքը թշնամուն հանձնած ձախողակը, կրկին փորձում է մեզ պառակտել, բաժանել, սեպ խրել՝ էլիտա - ոչ էլիտա արհեստական օրակարգով:
Սա ԻՐ օրակարգն է, մի տրվեք այդ ազգակործան բաժանմանը:
Այո, մենք էլիտա ենք, բայց և մեր կողքին մեր քույրերն ու եղբայրներն են՝ մոլորված, խաբված, կուրացած: Նրանք մերն են, ոչ Նիկոլինը:
Նիկոլը կողքին մարդ չունի և չպետք է ունենա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել