Գրառման երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ: Բնական է, հիմա ամենահարուստ հայը նա չէ, ուղղակի անցած տարի այս գրառման վերնագիրն այսպիսին էր, դրա համար էլ շարունակությունը նույնպես մնաց որպես ամենահարուստ հայը:
Քըրքի համառությունն անսահման էր և ութ ամիս անց նրա հյուրանոցը կրկին վերաբացվեց: Բայց այստեղ մի հարց, չեմ ցանկանում ներկայացնել նրա գնումները, վաճառքներն ու թվերը, դա կարող եք կարդալ ամենուր, այլ ավելի հետաքրքիր է, թե նա ինչպես ընկղմվեց խաղատան ու հյուրանոցային բիզնեսում:
Շատերն են ասում, որ Լաս-Վեգասի բոլոր հյուրանոցներն ու խաղատները կառուցվել են մաֆիայի փողերով, սակայն դա իրականում այդպես չէ: Միակ հյուրանոցը, որ կառուցվել է մաֆիայի փողերով Ֆլամինգոն է: Բայց ամեն ինչ սկսվում է միլիարդատեր Գորդ Հյուզից ով, որպես ժառանգություն, հորից ստանում է նավթի մի քանի հանքեր: Իսկ նավթից եկող գումարները նա չի վատնում, այլ ներդնում է ինքնաթիռաշինության մեջ, կնքում է մի քանի կարևոր պայմանագրեր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ` դառնալով ԱՄՆ-ի հետախուզության ամենակարևոր աշխատակիցներից մեկը: Նա համարվում է 30-40-ականների ԱՄՆ-ի ամենահզոր գործարարներից:
Իր ծննդյան օրը Հյուզն անց է կացնում Լաս-Վեգասի հյուրանոցներից մեկում, երբ պատահաբար հանդիպում է մաֆիայի ներկայացուցիչներին, ոչ ավել, ոչ պակաս, քան վերելակում: Հյուզը միանգամից որոշում է գնել այդ հյուրանոցը և այնտեղ տեղակայել իր անվտանգության ցանցի աշխատակիցներին, քանի որ մաֆիայի առկայությունը վտանգավոր էր գործարարի համար: 40 մլն. դոլարով նա գնում է այս հյուրանոցն ու մի քանի օր հետո մտածում.
_Ինչպե՞ս, այստեղ ես ապահով եմ, իսկ մնացած հյուրանոցներում նույն խնդիրն եմ ունենալու: Հարկավոր է հյուրանոցները վերցնեմ ձեռքս:
Եվ նա գնեց բոլոր հյուրանոցներն ու խաղատները` այնտեղ հաստատելով իր անվտանգության համակարգերը: Վերոնշյալ քայլով նա կարողացավ չեզոքացնել մաֆիային, որպեսզի նրանք հյուրանոցային բիզնեսից նրանք հեռու մնան: Իսկ այս մարդն ի՞նչ կապ ունի մեր հայրենակցի հետ: Քիչ հետո կիմանաք:
Չունենալով բարձրագույն կրթություն` Լաս-Վեգասի գլխավոր փողոցի բոլոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը Քըրքորյանինն էր: Ուղղակի նշեմ նրա ունակությունը, եթե կարդացել եք առաջին մասը, նկատել եք, որ նա ինքնաթիռներ էր տեղափոխում Կանադայից Անգլիա: Այդ ծառայության դիմաց նա ստանում էր 1000 դոլար, բայց… խնայում էր վառելիք, որը վաճառելով հսկայական գումար էր աշխատում: Իսկ ինչպե՞ս էր խնայում: Իհարկե հոսանքի ուղղությամբ գնալով, նա կարողացել էր գտնել իսլանդական հոսանքի ուղղությունը, որը նրան հնարավորթյուն էր տալիս ավելի արագ հասնել տեղ: Նա այնքան հմուտ էր, որ 33 անգամ կարողանում է ԱՄՆ-ից թռնել Անգլիա այն պարագայում, երբ 4 օդաչուից միայն մեկին էր հաջողվում հասնել հաջողության, կուտակել գումար և խնայել նաև վառելիք ու վաճառել այն: Սա իմ կարծիքով հային բնորոշ է:
Հիշենք, որ Քըրքորյանն առաջին մարդն էր, ով ստեղծեց չարտերային (մասնավոր) չվերթը, Լոս-Անջելես – Լաս-Վեգաս ուղղությամբ, կամ ավելի կոպիտ հաշվարկով օդային տաքսի էր: Նա այս չվերթներով զգալի գումարներ էր աշխատում: Եվ այդ չվերթներից մեկի ժամանակ նա հանդիպում է մի խաղամոլի, ով ասում է.
_Քըրք, դու իսկական գործով չես զբաղվում, ինչու չես ցանկանում այդ գումարները ներդնել ու խաղալ:
Քըրքը դարձավ ամենահայտնի խաղամոլներից մեկը, բայց չի ներգրավվում, այլ անընդհատ զբաղվում է ավիափոխադրումներով: Վերջապես նա իր կուտակած գումարով` 60 հազ. դոլար, գնում է Տրանս Ինթերնեյշնլ Էյրլայնսը: Քըրքը կարողանում է հիանալի կերպով օգտագործել Վիետնամի պատերազմը` տեղափոխելով զինվորներին չարտերային չվերթներով դեպի Վիետնամ և կատարել ԱՄՆ-ի կառավարության պետ-պատվերները` ավելացնելով իր ինքնաթիռների քանակությունը: Նա այնքան է այս ընկերությունը զարգացնում, որ հետագայում վաճառում է 104 մլն դոլարով: Պատկերացնու՞մ եք ներդրումների արդյունավետությունը: Ցնցող է, բրավո մեր հայրենակցին:
Հենց այս 104 մլն դոլարն էլ դառնում է նրա առաջին գնումների խաղաթուղթը: Սակայն այսքան գումարով հնարավոր չէր գնել խաղատներ, ուստի այլ օգնություն էր պետք: Ես երկրորդ մասում արդեն նշել եմ, թե ինչ գործարքներ է կատարում Քըրքը խաղատան և հյուրանոցային բիզնես մտնելիս, ուստի ավելացնեմ ևս մեկ փաստ: Երբ նրան գումար էր հարկավոր, ոչ ոքի չդիմեց, այլ նրան օգնեց հայ համայնքը, ովքեր հսկայական գումարներ ներդրեցին Քըրքի նախագծերում և իրենց պլաններն արդարացան, քանի որ Քըրքը չխաբեց:
Նշեմ, որ առաջին խաղատունն ու հյուրանոցը, որը գնեց Քըրքը հենց Ֆլամինգոն էր և գնեց այն Հյուզից: Ո՞րն էր պատճառը: Ֆլամինգոյի կառուցողը հայտնի հանցագործ Բենջամին Սիգելն էր, իսկ հյուրանցն իր սիրուհու անունով էր` Ֆլամինգո: Սիգելը բազմաթիվ գումարներ էր վերցրել, սակայն չէր հասցնում կառուցել, քանի որ Եվրոպայում հաշվեհամար էր բացել և փոխանցում էր Ֆլամենգոյի անունով հատուկ հաշվին: Երբ մի քանի այլ հանցագործներ տեսնում են ոչ այդքան հարմարավետ կառույցը, սպանում են Սիգելին, որովհետև դա ուներ իր իմաստը: Թերթերի առաջին էջին հնչելու էր, որ մահացել է Ֆլամինգո խաղատան սեփականատերը և բազմաթիվ մարդիկ այցելելու էին հենց այս խաղատունը, որպեսզի տեսնեն այն: Եվ Քըրքը տեսնում է, որ այս հյուրանոցի համբավը մեծանում է, առաջինն էլ գնում է Ֆլանինգոն և չի սխալվում: Իսկ դա տեղի է ունենում այն պարագայում, որ Հյուզը մաքրած է լինում այն մաֆիայից: Ահա այս գնումն էլ դառնում է խաղատան ու հյուրանոցային բիզնեսի սկիզբը:
Քըրքի խաղատների ռազմավարությունից մի փոքրիկ հատված:
Բոլորս էլ գիտենք, որ խաղատներում ժամացույցներ չկան, բայց… Ոչ մի խաղատանը չկան նաև հայելիներ, քանի որ ոչ մի մարդ չպետք տեսնի իր իրական դեմքը, այսինքն իրեն հերոս պատկերացնի: Քանի որ ոչ մեկ այդքան էլ վստահ չի զգում իրեն, երբ իր արտաքինում ինչ-որ թերություններ են լինում, դրա համար հայելու բացակայությունը մարդկանց դարձնում է ենթագիտակցորեն կատարյալ: Ներքին հարդարանքում խստիվ արգելվում է օգտագործել կապույտ գույնը: Դա բացատրվում է նրանով, որ այս գույնի ներքո և մի թեթև մթության մեջ մարդու դեմքն ավելի գունատ ու վախացած է երևում, ուստի խաղատանն ամեն ինչ կարմիր է, վառ, արտահայտիչ, ոսկեգույն: Անգամ ավտոմատ մեքենաները, որոնք հաղթելուց միայն թղթադրամներ էին տալիս, ապա այդ պահին պետք է ոսկու ընկնելու ձայն արտահայտեն ու բարձր, որպեսզի ազդեն մարդկանց ենթագիտակցության վրա:
Ահա այսպիսին էր մի մարդ, ով երբեք ձայնը չի բարձրացնում, ելույթ չի ունենում, չի մասնակցում ոչ մի հայտնի միջոցառման, չունի էլեկտրոնային հասցե, ինտերնետ, բջջային հեռախոս և կրեդիտ քարտ, երբեք ինքնաթիռ չի նստում, քանի որ սիրում է ինքը վարել, ամեն օր խաղում է թենիս, ում համար աշխարհի ամենամեծ հարստությունն իր երեխաներն են: