Շատ եմ լսում այսպիսի փաստարկ, ինքս էլ եմ մի քանի անգամ օգտագործել. «Թուրքը պիտի գա, մտնի քո տուն, նո՞ր հասկանաս, թե Նիկոլն ինչի է հասցրել երկիրը»։

Բայց մենք հաշվի չենք առնում, որ կան մարդիկ, որոնք լրիվ օք են, որ թուրքը մտնի իրենց տուն, իրենք էլ գլուխները կախ ծառայեն։ Այդ մարդկանց համար տարբերություն չկա ում ծառայել։

Կան, չէ՞, մարդիկ, որոնք թուրքի հետ են ամուսանանում, կրոն և ազգանուն փոխում... Մեկը սիրելով, մյուսը՝ հանուն փողի, երրորդը՝ էլի եսիմ ինչի համար։ Երևի ում հետ էլ խոսես, մի արդարացում կգտնի։

Կամ, ասենք՝ մեկ այլ խումբ. ամեն ինչ կանեն, որ իրենց որդին բանակում չծառայի, ու հիմա էլ կգնան Անթալիա հանգստանալու, եթե էժան տարբերակ լինի, ադրբեջանցիների հետ էլ բիզնես կանեն և այլն, և այլն։

Իրենց շահից բխի, ապա կպառկեն ամերիկացու, ռուսի, եվրոպացու, իրանցու տակ էլ։ Հայը ուժեղ եղավ, հայի տակ կպառկեն։

Այդքան էլ շատ չեն Հայաստանում այդպիսի մարդիկ, բայց կան։ Իմաստ չունի սևեռվել իրենց վրա։ Պետք է ուժեղ լինենք, դա է լուծումը։

#feelingԿոելիո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել