Tert.am-ը գրում է.
Ես հստակ չեմ պատասխանելու այդ հարցին, որովհետև կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել, ես կորոշեմ` երբ, ինչ ծավալով և ինչ պայմաններում կհրապարակայնացնեմ այն տվյալերը, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, որ Դուբայ քաղաքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փակ ծրար է ստացել Ադրբեջանի պաշտոնյայից, այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին, և այդտեղ եղել է Արցախի 7 շրջանները Ադրբեջանին 5 մլրդ դոլարով վաճառելու առաջարկ:
«Երկու տարի առաջ, երբ ես հանդես եկա հրաժարականի դիմումով, բոլորին թվաց՝ Վանեցյանն իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում «կանգ առնելու» կոչ է անում, այնինչ կոռուպցիայի դեմ պաքարի առաջամարտիկը եղել եմ ես, և այս հեղափոխության, ցավոք սրտի, սիմվոլներից մեկը եղել եմ ես: Խնդրում եմ հանկարծ այս թեման չշահարկել: Ուզում եմ մեկ անգամ ևս ասել՝ ես որպես ԱԱԾ տնօրեն ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի օպերատիվ կապը, դրա մասին խոսվել է բազմիցս, եղել են բազմաթիվ հանդիպումներ այդ թվում Դուբայ քաղաքում, այդ հանդիպումների վերաբերյալ տեղեկացված են ԱԱԾ խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են ԱԱԾ խորհրդում, ավելին ասել չեմ կարող»,- հայտարարեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



