Ես սգում եմ նաև, որ վարչապետը, նախարարները, «իմքայլականները» դեռ սիրտ ունեն ելույթներ ունենալու, ինքնարդարանալու, PR-վելու, պայծառ ապագա խոստանալու, հաճախ նաև՝ հոխորտալու, սպառնալու, մեղադրելու: Ստացվում է, որ իշխանության մասին ցանկացած ոչ փառաբանող դատողություն թշնամական քարոզչություն է և ահաբեկչություն: Քաղաքական ղեկավարությունը և զինվորականները դեռևս չեն ներկայացրել հանրությանը, թե ինչպես, ինչ հանգամանքներում է զոհվել մեր զինվորների մեծ մասը: Մենք կարդում ենք և լսում ենք տարբեր պատմություններ, թե ինչպես են զոհվել խրամատներում նոր-նոր հայտնված հարյուրավոր 18-20 տարեկան երիտասարդներ, երբ «օդից կրակ էր թափվում»:
Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, քանի որ մեր իմացածն, ի վերջո, դրվագներ են: Ղեկավարներն ունեն ամբողջական պատկերը, որը, վստահ եմ, վկայում է նրանց անճարակ, դիլետանտ, անկազմակերպ և անպատասխանատու լինելու մասին:
Նահատակների հիշատակը հարգելու լավագույն ձևը կլիներ մեղքերի խոստովանությունը, ներողություն խնդրելը և հեռանալը: Բայց այս՝ հոգեպես կույր աթոռապաշտների պարագայում դա, իհարկե, բացառված է: Փողոցում չկան հարյուր հազարավոր բողոքողներ, ուրեմն՝ իշխանությունը լավ է աշխատում և ոչ մի բանի համար պատասխանատու չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել