Tert.am-ը գրում է․
Ռուսական Լուրերի դաշնային գործակալությունը հոդված է հրապարակել, որում վերլուծել և փորձել է հասկանալ, թե ով էր մեղավոր անցած հանգստյան օրերի ընթացքում ԼՂՀ Հադրութի շրջանում հրադադարի խախտման համար:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ այս հանգստյան օրերին ռազմական փորձագետների և վերլուծաբանների ամբողջ ուշադրությունը կրկին ուղղված էր Լեռնային Ղարաբաղին: Հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց ի վեր առաջին անգամ ադրբեջանական զինուժը բախվել է հայկական ուժերի հետ անմիջական մարտական շփման մեջ գտնվող Հադրութի (ըստ ադրբեջանական քարտեզների ՝ Ջաբրայիլ) շրջանի երկու գյուղերում, որոնք, ըստ պայմանավորվածությունների, ենթադրվում էր, որ պետք է մնան Երևանի վերահսկողության տակ:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նոր սրման բազմաթիվ պատճառներ կան: Այնուամենայնիվ, եթե մանրամասնորեն ուսումնասիրենք իրադարձության ողջ ֆոնը, ապա պարզ կդառնա. սադրանքը Բաքվի խղճի վրա է, բայց դրա պատճառը հայկական կողմի անփույթ գործողություններն էին. հայկական իշխանությունները հարկ չեն համարել հստակեցնել այս տարածաշրջանի կարգավիճակը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կրկին հասցվել էր քաղաքացիական պատերազմի եզրին, և միայն ռուս խաղաղապահների միջամտությունն է հնարավորություն տվել կասեցնել նոր ջարդը:
Astra Militarum ռազմաքաղաքական թելեգրամյան ալիքի ղեկավար Կոմիսար Յարիկն ուսումնասիրել է, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, ինչպես են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը դադարեցրել կամայականությունները տեղում, և ով է մեղավոր ներկա վտանգավոր իրավիճակի համար:
Հայերի լռելը
Հադրութի շրջանում իրավիճակի հանկարծակի բարդացման պատճառը «Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում» այսպես կոչված «հակաահաբեկչական գործողության» անցկացումն էր: Այս տերմինները պատահական չեն դրվել չակերտների մեջ: Եռակողմ հայտարարության ստորագրման պահին Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը պահվում էին Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր, գործարար Հայկ Խանումյանի կամավորական ջոկատի աշխարհազորայինների կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



