«Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի քառասուներորդ օրը, և այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, կկազմակերպվի հիշատակի երթ Հանրապետության հրապարակից դեպի «Եռաբլուր» և կիրականացվեն  հիշատակի այլ միջոցառումներ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակվող իր ուղերձում այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հավանական է, որ այդ օրվա դրությամբ մեր բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված չլինեն, կլինեն չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումն այլևս չի կարելի հետաձգել։

«Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան։ Այս գործընթացը նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի մի մասն է, և ոչ մի րոպե չի կարող կանգ առնել»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել