Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Հաղթանակ» թաղամասում՝ Երևանում գործող թիվ 1 տուն-ինտերնատում:

Ժամը 09:10-ի սահմաններում նշված ինտերնատի փոխտնօրեն Վարդան Բալայանը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Արցախից ինտերնատ եկած հյուրը պատուհանից ցած է նետվել և տեղում մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետույթան Շուշի քաղաքի բնակիչ, 63-ամյա Նիկոլայ. Ղ.-ն էր, ով նշված տուն ինտերնատի հիմնական մասնաշենքի 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դատաբժշկական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել