Panorama.am- ը գրում է․

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի կարծիքով՝ ոստիկանության այն 4-5 ծառայողները, որոնք դուրս են եկել համակարգից՝ չհամաձայնելով ծառայել գործող իշխանություններին, կազմում են այժմ ոստիկանության արժեքային համակարգը. Նրանց ոստիկանության սերուցքն են:

«Այդպիսիները դեռ շատ են և իրենց խոսքը, կարծում եմ՝ կասեն: Իսկ ով է հիմա ոստիկանության պետը, մի դժգույն, դժբախտ, գորշ անձնավորություն: Մի մարդ, որը անկախության տարիներին ոստիկանապետերի մասշտաբով ամենաստորացուցիչ ծառայություն մատուցած անձն է: Նա ուղղակի փշրեց ոստիկանություն-հասարակություն կապը, վստահությունը ոստիկանների նկատմամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ոստիկանության գնդապետը։

Սայաթ Շիրինյանը մատնանշեց ոստիկանության աշխատակից Վարդան Մովսիսյանին, որը ԽՍՀՄ վերջին տարիներին Հայաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար Վլադիմիր Մովսիսյանի որդին է։ Ըստ բանախոսի, Վարդան Մովսիսյանը «գավառական ծղրածու» Հայկոյի միջնորդությամբ  է հայտնվել ոստիկանապետի տեղակալի պաշտոնին.

«Վարդան Մովսիսյան, դու ունեցել ես փառահեղ հայր, ոչինչ չե՞ս սովորել իրենից: Ի՞նչ կարող ես տալ ոստիկանական համակարգին: Ես հույս ունեի, որ նա իր մեջ ուժ կգտնի, այս ազգադավ իշխանության հանցակիցը չի լինի, բայց հասկացա, որ նա այդ ուժը չկարողացավ գտնել: Ես չեմ անդրադառնում նրան, որ բուժվարչության պետ եղած ժամանակ դեղերը սեփական, տարբեր անձանց անուններով գրանցված դեղատներում էր հայտնվում: Չեմ անդրադառնում, որ այս 2,5 տարում մի քանի հարյուր մլն-ի հափշտակության գործ կա և նրան հնարավորություն են տվել ինքնամաքրվելու»։

Ապա, դիմելով ոստիկանության աշխատակիցներին, Սայաթ Շիրնյանը կոչ արեց դուրս գալ համակարգից և չդառնալ ներկա իշխանությունների «հանցակիցը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել