1in.am-ը գրում է.
Գիտնականները հերքել են դեմքի մաշկի ձգման վիրահատության շնորհիվ դեմքի երիտասարդացման արդյունավետության մասին հայտարարությունները՝ հաղորդում է The Los Angeles Times-ը: Դեմքը ավելի երիտասարդ տեսք կունենա միայն երեք տարով, բայց գրավչության տեսանկյունից մեծ տարբերություն չկա: Բժիշկ Ջոշուա Զիմը այդ եզրակացությանն է հանգել 49 հիվանդների պատմությունները ուսումնասիրելուց հետո: Նրանք բոլորն անցել են դեմքի մաշկի ձգման վիրահատություն 2006-2010թթ. ընթացքում: Հիվանդների միջին տարիքը 57 էր:
Վիրահատությունից առաջ և հետո կատարված լուսանկարների գնահատմանը 50 կամավորներ են մասնակցել: Հարկավոր էր գուշակել մարդկանց տարիքը, որոշել նրանց գրավչության աստիճանը 1-10 բալով: Ընդհանուր առմամբ, կամավորները հիվանդների տարիքը որոշել են նախքան վիրահատությունը և վիրահատությունից հետո արված լուսանկարները դիտելուց հետո: Բայց, ընդհանուր առմամբ, վիրահատությունից հետո մարդիկ ընդամենը 3,1 տարով են երիտասարդ երևացել, քան նախքան վիրահատությունը:
Գրավչության տեսանկյունից դա ոչ մի ազդեցություն չի ունեցել: Բոլոր հիվանդները ստացել են 4-6 բալ: Սակայն կամավորները չեն համաձայնել այն մտքի հետ, որ պլաստիկ վիրահատություններն անիմաստ են: