Նախ և առաջ ասենք, որ մենք ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում ենք այս պատմությունների ճշմարտացիությունը: Մի բան հաստատ է. այս պատմությունները պատմողները հավատում էին իրենց պատմածին: 

10. Բեթին և Բարնի Հիլը

woodsnight

Մի գիշեր Բեթին և Բարնի Հիլը մեքենայով տուն էին վերադառնում Կանադայից: Նրանք ինչ-որ բան նշմարեցին: Սկզբում նրանք կարծեցին, թե դա ընկնող աստղ է, սակայն հետո այն սկսեց դեպի վեր շարժվել: Հետաքրքրությունից դրդված` նրանք դուրս եկան մեքենայից: Մինչ նրանք ակնդետ նայում էին թռչող օբյեկտին, այն հանկարծ փոխեց ուղղությունը և սլացավ նրանց ուղղությամբ: Բնականաբար, նրանք երկուսով հետ վազեցին դեպի իրենց մեքենան: Հետո նրանք հիշում էին, որ իրենց հիպնոզացրել են, և նրանց ժամացույցները կանգնել են պատահարից հետո:

9. Ռուս քաղաքական գործչի առևանգումը

ussiaՎերջերս ռուս քաղաքական գործիչ Կիրսան Լյումժինովը պնդում էր, որ 90-ական թթ. նրան առևանգել են այլմոլորակայինները: Նրա խոսքերով` այլմոլորակայինները կրում էին դեղին տարօրինակ հագուստ: Նա ասում էր, որ իրեն տարել են մի մեծ տիեզերանավ, որտեղ այլմոլորակայիններն ինչ-որ բաներ են խոսել: Քաղաքական գործիչը չի կարողացել հասկանալ այլմոլորակայինների լեզուն:  Չնայած սրան` նա պնդում էր, որ հաղորդակցվել է այլմոլորակայինների հետ: Սա ավելի շուտ եղել է մտքերի անխոս փոխանակում, քան իսկական շփում:

8. Կենտուկիում առևանգվածը

road at night

Երեք կին մեքենա էին վարում Ստենֆորդի մոտակայքում, երբ նրանց առևանգեցին այլմոլորակայինները: Բոլոր երեք կանանց հիպնոզացրին: Երեքն էլ միևնույն պատմությունն էին պատմում: Նրանք անգամ ստի դետեկտերով թեստ անցան, և դետեկտորը սուտ չհայտնաբերեց նրանց խոսքերում: Եթե անգամ նրանց պատմությունը իրական չէ, նրանք բոլոր դեպքերում հավատում են դրան: Ամենատարօրինակն այն է, որ մերձակայքում գտնվող շատ մարդիկ հայտնում էին, որ իրենք նշմարել են թռչող ափսե հենց այն ժամանակ, երբ կանանց առևանգել էին:

7. Տեխասի լույսերը

alien

Տեխասցի մի մարդ պնդում է, որ նրան հաջողվել է ճողոպրել իրեն առևանգած այլմոլորակայիններից: Իր պնդումներն ապացուցելու համար նա ներկայացրել է նկարներ, որոնք, իր կարծիքով, վկայում են պատահարի մասին: Մինչ այս նկարները կարող են ապացույց հանդիսանալ որոշ մարդկանց համար, բոլորը չէ, որ կհավատան նրա պատմածին այս նկարների հիման վրա: Տեխասում բազմիցս են հայտնել թռչող ափսեների մասին, սակայն համոզիչ փաստերը բացակայում են: Ուղղակի լավ կլիներ, եթե թռչող ափսեների ականատեսները որակյալ տեսախցիկներ գնեին, որպեսզի նրանց նկարածները ավելի արժանահավատ թվային:

6. Այլմոլորակայինները ներխուժում են քնած մարդու սենյակ

TV Gut

Փիթեր Քոուրին քնած էր իր բազմոցին: Երբ նա արթնացավ, իր տանը տեսավ երկու տարօրինակ կանանց: Նրանցից մեկը շիկահեր էր, մյուսն ասիական արտաքին ուներ: Պարզ երևում էր, որ գլխավորը շիկահերն է: Շիկահեր կինը մի քանի անգամ Փիթերի գլուխը ուժով հպեց իր կրծքին: Փիթերը վնասեց նրա կուրծքը, սակայն կինը չարձագանքեց: Սրանից հետո կանայք հեռացան: Հետո Փիթերը իր մարմնի վրա հայտնաբերեց դեղին մազ: Պետք է հաշվի առնել, որ նա վերջերս գլխի ծանր վնասվածք էր տարել:

 

5. Կինը տեսախցիկով նկարահանում է առևանգումը

survey

Սոնյա անունով մի կին հավատացած է, որ իրեն առևանգել են: Առևանգումից օրեր անց նա տեսել է մի ուղղաթիռ, որի օդաչուն մի տարօրինակ սևազգեստ մարդ էր: Այդ նույն գիշեր նրա դուստրը բողոքում էր, որ ինչ-որ բան քաշում էր իր ոտքից:
Դրանից հետո Սոնյայի ամուսինը տանը տեսախցիկներ տեղադրեց: Նա իր կնոջը հավաստիացրեց, որ տեսախցիկները տեղադրում է, որպեսզի աձանագրի այն ամենը, ինչ կարող էր պատահել այնտեղ, սակայն իրականում նա ուղղակի ուզում էր այս կերպ հանգստացնել կնոջը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինն անհետանում, սակայն ի՞նչ իմանաս, գուցե սա հետագայում ավելացված վիդեոէֆեկտ է:  

4. Սերժանտ Մուդի

aline abd

Սերանտ Մուդին Նյու Մեքսիկոյում ասուպային հեղեղի (meteor shower) ականատեսը դարձավ: Մինչ նա ապշած դիտում էր, մի թռչող ափսե վայրէջք կատարեց նրա մեքենայի դիմաց: Մուդին դուրս եկավ մեքենայից և փորձեց խույս տալ: Նրա աչքի առաջ հայտնվեց մարդակերպ ինչ-որ արարած, որ նստած էր ափսեի մեջ: Հետո նրա աչքերի առաջ ամեն ինչ մթնեց: Մուդին պատմում է, որ երբ այլմոլորակայինները փորձում էին փախցնել իրեն, նա իր մեքենայի դռնով ուժեղ հարվածեց նրանցից մեկին: Ի վերջո այլմոլորակայիններին հաջողվեց նրան տապալել և մի քանի էքսպերիմենտներ անցկացնել նրա վրա: Միայն պարզ չէ, թե այդ ինչպե՞ս նրան հաջողվեց այդքանից հետո ողջ-առողջ դուրս պրծնել այլմոլորակայինների ձեռքից:

3. Բաֆ Լեջ

alieanz

Երկու պատանիներ պատմում են, որ իրենց առևանգել են այն ժամանակ, երբ նրանք աշխատում էին Բաֆ Լեջի ամառային ճամբարում: Նրանք այնտեղ թռչող ափսե նկատեցին: Թռչող ափսեի ներսում այլմոլորակայիններ էին: Հետո նրանց վրա տարածվեց լույսի ուժեղ ճառագայթ, և դրանից հետո նրանք այլևս ոչինչ չկարողացան հիշել: Նրանք նկարագրում են, որ այլմոլորակայինները ականջներ ու շուրթեր չունեին: Պատանիներից մեկն ասում է, որ նրանք խաղաղություն են ուզում հաստատել մեր երկրագնդի վրա: Հետագայում մարդիկ, ովքեր տեղյակ չէին պատանիների պատմությունից, հայտնեցին, որ այդ գիշեր ինչ-որ տարօրինակ լույսեր են վառվել ճամբարում:  

2. Զույգերի առևանգումը

saucer

Երկու զույգ քույրեր հայտնում են, որ հինգ տարեկանից սկսած իրենք պարբերաբար ենթարկվել են այլմոլորակայինների առևանգումների: Նրանք պնդում էին, որ իրենք նախ լույս էին նշմարում, իսկ հետո այլմոլորակայինները մտնում էին նրանց սենյակ և նրանց իրենց թռչող ափսեի մեջ էին վերցնում: Աղջիկները այլմոլորակայիններին կնքել էին «ճաղատ մարդիկ» մականվամբ: Քույրերից մեկը պնդում էր, որ առևանգման ընթացքում ամբողջ թռչող ափսեն դարձել էր թափանցիկ, և նա կարողանում էր տեսնել երկրագունդը վերևից:  

1. Բժիշկ Հոփքինսը և սևազգեստ մարդիկ

mib

1978 թ.-ին Բժիշկ Հոփքինսը հետազոտում էր թռչող ափսեի հետ կապված մի դեպք: Հանկարծ նրան զանգահարեց ինչ-որ մեկը և ներկայացավ իբրև Թռչող ափսեների կազմակերպության ներկայացուցիչ: Հետագայում պարզվեց, որ դա սուտ է: Երբ Բժիշկ Հոփքինսը համաձայնեց խոսել այդ մարդու հետ, նա միանգամից հայտնվեց նրա տան դռան մոտ: Այդ մարդը ճաղատ էր, անգամ թարթիչներ չուներ: Նա չուներ նաև շրթունքներ, սակայն փորձում էր թաքցնել դա կարմիր շրթներկի միջոցով:

Նա խոսում էր միապաղաղ ձայնով: Հետո նա կարգադրեց բժշկին դադարեցնել իր հետազոտությունը և ոչնչացնել բոլոր փաստերը: Խոսակցության ավարտին այնպիսի տպավորություն էր, ասես այդ մարդը ուժասպառ էր լինում: Նա անհետացավ դրսի լույսի մեջ: Հոփքինսը նմանատիպ հանդիպում ունեցավ նաև մի այլ տղամարդու հետ, սակայն այս անգամ նրան ուղեկցում էր նաև մի տարեց կին: Այս անգամ տղամարդը հայհոյեց բժշկին և խորհրդավոր կերպով անհետացավ: Բարեբախտաբար, սա պրն. Հոփքինսի վերջին հանդիպումն էր այլմոլորակայինների հետ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել