Yerevan.Today-ը գրում է․

Լարված իրավիճակ է Արարատի մարզում, մարզի բնակիչները  Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ են փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Yerevan.Today-ին ակցիայի մասնակիցները փոխանցել են, որ այս պահին ոստիկանությունը բերման է ենթարկում Արարատի  մարզի մի շարք համայքապետերի,ինչպես նաև ակցիայի ակտիվ մասնակիցներից ոմանց:

Ոստիկանության Արարատի բաժնում են այս պահին գտնվում Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Վեդու վիրաբույժ Մելքոն Տալոյանը և Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը: Ընդգծենք, սրանք Արարատի այն համայնքերի ղեկավարներն են, որոնք անցած շաբաթ օրը միասնական կոչով միացան վարչապետի հրաժարականը պահանջող ընդիմության 17 ուժերին: Ճանապարհներ փակելու ապակենտրոն ակցիան շարունակվում է:

Մանրամասները ներկայացված են  Yerevan.Today-ին ուղարկված տեսանյութերում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել