ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Tert.am-ի տեղեկություններով՝ պատճառը Միքայել Համբարձումյանի հայտարարություններն են, որոնց շուրջ ՀՔԾ-ն նրանից բացատրություններ է ստանալու: Հատուկ քննչական ծառայությունից հարցին, թե երբ ու ինչ պատճառով է Միքայել Համբարձումյանը հրավիրվել ՀՔԾ, հայտնեցին, որ այդ առնչությամբ որևէ մեկնաբանություն չեն տալիս:

Հիշեցնենք, որ հրաժարականից հետո Միքայել Համբարձումյանը հանդես էր եկել հայտարարությամբ և կոչ անելով Նիկոլ Փաշինյանին՝ հայտնել էր, որ թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել