«Հայկական ժամանակ» օրաթերթը երեկ հարցազրույց է հրապարակել պոլսահայ հասարակական գործիչ ոմն Ջան Էրզրումօղլուի հետ (հոդվածի հղումն այստեղ՝ Արցախի խնդիրի լուծումը զոհ գնաց ազգայնականությանը․ Ջան Էրզրումլուօղլու)։
Բովանդակության տեսանկյունից որևէ առումով աչքի չընկնող այս հարցազրույցը, սակայն, շատ վտանգավոր թեզ է տարածում հենց ամենասկզբում։
Այսպես, պոլսահայ գործիչը պարտության ու պատերազմի պատճառ է տեսնում հայկական ազգային տեսլականը կամ, իր բառերով ասած, մեր «երկրի մեջ իշխող ազգայնական մթնոլորտը», որն «արգելք եղավ» խաղաղ լուծումների համար։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան խիստ հակահայկական քաղաքականություն են որդեգրել ու հետևողականորեն իրականացնում են այն, այլ այն, որ մենք՝ հայերս, ըստ պոլսահայի, ազգային ենք ու ազգայնական։ ՀՀ անգրագետների իշխանության կողմից ոգևորությամբ տարածվող «ազգայնականությունը չարիք է» կեղծ թեզը նույնիսկ խայտառակ պարտությունից ու հայրենազրկումից հետո շարունակվում է տարածվել ՀՀ վարչապետին պատկանող թերթի էջերում։ Հայոց պետության (որի առանցքում ազգային պետության գաղափարն է) հանդեպ այսչափ բացահայտ կերպով իրականացվող քարոզը, որն արդեն հանգեցրել է մեր հայրենիքի 1/4-ի կորստի, նույն օրինաչափությամբ կարող է բերել ՀՀ պետության վախճանին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10222579635709874
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել