Panorama.am-ը գրում է․

Վայոց Ձորում սկսվում է ինքնապաշտպանական և ընդվզման շարժում՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման։

Ֆերմեր Տիգրան Եղոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը դեռ մեկ տարի առաջ հայտարարություն է տարածել, ասելով, որ ՀՀ հարավային շրջանը դարձել է խոցելի։ Այդ հայտարարությունից հետո, իր խոսքով, այսօրվա իշխանություն կոչված «վիժվածքները» Քասախի իր սեփական տարածքից 5 մլն դրամի գողություն են կազմակերպել, գործը հանձնվել է ոստիկանություն, բայց որևէ տեղաշարժ չկա։

«Հարավային շրջանում, մասնավորապես՝ Վայոց Ձորում մարզպետ է նշանակվել մարդ (Տրդատ Սարգսյան, խմբ.), ում խորհրդականը սպայի է ծեծի ենթարկել. վերջինս ութ ամիս է՝ կոմայից դուրս չի գալիս։ Եվ երբ այս ամենի վերաբերյալ ես իմ բողոքի ձայնը բարձրացրի, մարզպետ կոչվածն ինձ դատի տվեց ու դրամական փոխհատուցում է պահանջում։ Դա այն մարզպետն է, որին Փաշինյանը նշանակել է ՔՊ-ի աշխատակազմի ղեկավար»,- ներկայացրեց ֆերմերը։

Նրա խոսքով, այս ամենը պիտի լիներ, քանի որ 2018 թվականին Հայաստանի նախագահի աթոռին բազմեց «անգլիական լրտեսը», որից հետո՝ տեղի ունեցավ իշխանափոխություն.

«Եկան ու ամեն ինչ կազմաքանդեցին։ Ես բարձրաձայնում էի գյուղատնտեսության խնդիրները, ասում էի, որ մեր ՀԷԿ-երից ջուրը գողանում են, Նախիջևանն են հարստացնում։ Նույնը շարունակվեց։ Ասում էի, որ գյուղացին հարավային շրջանից դուրս է գալիս։ Սա պետք է լիներ, քանի որ այդ մարդիկ եկան իշխանության ու զինվորականներին նսեմացրին, սևերի ու սպիտակների բաժանեցին մարդկանց։ Եվ դա, ի վերջո բերեց նրան, որ այսօր այս ազգադավ «Գվիդոնը», ազգը պառակտելով կապիտուլյացիայի ենթարկեց Արցախը։ Եվ այսօր էլ արդեն վտանգված են ՀՀ հարավային շրջանները։ Եթե գյուղացին հարավային շրջանի իր հողերը վաճառքի է հանում, վերացնում է իր անասունը, ուրեմն սա արդեն իսկ դավադրություն է մեր ժողովրդի հանդեպ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել