Բաքվի ծաղրածուն թող շատ չոգևորվի «հայկական Էլչիբեյի» ժամանակավոր առկայությունից։
Վարչապետի աթոռը միակ սրբություն համարող և, բացի թշնամուց, բոլորին հակադարձող Հայաստանի ժամանակավոր ղեկավարն այլևս պարտության սիմվոլ է։
Վերջինիս՝ յուրաքանչյուր վայրկյան ավել պաշտոնավարումը հրճվանք և ուրախություն է առաջացնում թշնամի պետությունում։ Թշնամին նիկոլի մասին երգեր է ձոնում, իսկ Բաքվի ծաղրածուն պնդում է, թե հայ դավաճանի հետ միասին հաղթել է ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին։
Ալիև կրտսերին հորդորում եմ թարմացնել հիշողությունը՝ չմոռանալով հայ ժողովրդի փառահեղ անցյալն ու տարած հերոսական հաղթանակները։
Պարտության սիմվոլի հեռացումն օրերի խնդիր է, և Բաքվում պետք է չմոռանան, որ իրենց առջև կանգնած է հերոս ու հաղթանակած հայ ժողովուրդը, քանզի պատերազմը պարտվել է հայ ժողովրդի ամոթ դավաճան նիկոլը։
Հ.Գ. Ոչխարների բանակը, որին գլխավորում է առյուծը, սկսել է նեղել առյուծների բանակին, որին ղեկավարում է ոչխարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել