ՍԽԱԼՎՈՒՄ ԵՔ, ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Վազգեն Մանուկյանի ասած տեսակը 10 տոկոսի չափով առկա է նույնիսկ ամենազարգացած երկրում, ամենակիրթ ժողովրդի մեջ:. Մեր երկրի վիճակին որ նայում ենք, ակնհայտ է դառնում, որ այդ տեսակը մեզանում սոսկալիորեն մեծ տոկոս է կազմում, ու իրենք մե՜ծ մեծամասնություն են :
Ու սա հին ցավ է, դեռ 1930-ականներին Հայկ Ասատրյանը նկատել էր, որ հայության մեջ առաջացել է մի շերտ, որը հայությունից հեռացել է, հայկական ամեն ինչ ատում է,, իր նպատակներին հասնելու համար պատրաստ է անցնել ցեղակիցների դիակների վրայով, հայի և Հայաստանի հանդեպ վարվում է այնպես, ինչպես կվարվեր թուրքը: Հայկ
Ասատրյանը նրանց այդպես էլ կոչեց՝ թուրքացած հայ և ահազանգեց, որ այդ տեսակն այնքան մեծաթիվ է, որ սպառնում է ազգի գոյությանը: Ասատրյանը նրանց դեմ պայքարը համարեց ամենակարևոր հարցը և գտնում էր, որ քանի դեռ այդ շերտը ճնշված չէ, հայությունը չի կարող տեղ ունենալ արևի տակ:
1930–ից հետո այդ տեսակը ոչ միայն չի ճնշվել, այլևս բազմացել է: Ու այդ պատճառով այսօր առավել սուր է դրված արևի տակ տեղ ունենալու հարցը:
Այնպես որ, պարոն Մանուկյան, սխալվում եք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել